Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Երևանի քաղաքապետի «կատարյալն» է լավը

Երևանի քաղաքապետի «կատարյալն» է լավը
18.04.2017 | 17:27

Խորհրդարանական ընտրություններում, ըստ քաղտեխնոլոգների, լավ քարոզարշավ անցկացրեց «Ելք» դաշինքը, որը նախընտրում էր բակից բակ գնալ ու բարձրախոսով խոսել մարդկանց հետ։ Այդ համատեքստում էլ Նիկոլ Փաշինյանն արժանացավ իշխանության հեգնանքին, թե «տանիքից տանիք» է թռչում։ Թե Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավում ինչ «նոու-հաուների» կդիմի «Ելքը», կերևա առաջիկայում։
Սակայն, պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններին այդ առումով մրցակից ունի։ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նոր երանգներ է հաղորդում ավագանու ընտրություններին։


Նա, չգիտես ինչու, որոշել է իր բացօթյա ասուլիսը անցկացնել «Էրեբունի» թանգարանի դիմաց, որտեղ համառոտ խոսել է առաջիկա ընտրություններին իր կուսակցության ծրագրերի մասին։ Թե որն է նրա առավելությունը մրցակիցների նկատմամբ, նա վերստին փոստանջյանական դիտարկում է արել. «Կատարյալը, որ բնությունը ստեղծել է, կինն է, որը մարդկային կյանք է շարունակում, հետևաբար առավելությունները թողում եմ ձեր գնահատականին»։


Սակայն անհասկանալի է մնում, թե Երևանի ավագանու ընտրություններում «մարդկային կյանքի շարունակությունը» որպես առավելություն ներկայացնելու իմաստը որն է։ Փաստորեն, մայրաքաղաքի քաղաքապետ դառնալու պայքար է մղվելու «կատարյալ» կնոջ և երկու «անկատա՞ր» տղամարդկանց միջև։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ